20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Միաձայն քվեարկեցին

Ազգային ժողովում քվեարկությամբ ընդունվեցին մի քանի նախագծեր: «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքի» և «Քննչական կոմիտեի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցն ընդունվեց 55 կողմ 25 դեմ ձայներով:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սրան առաջին ընթերցմամբ կողմ կքվեարկեն, բայց առաջարկներ կներկայացնեն, ապա հույս հայտնեց, որ Կառավարությունը կողմ կլինի դրանց:  Արդյունքում նախագիծն ընդունվեց 87 կողմ, 0 դեմ ձայներով:

«Միջազային պայմանագրերի մասին» հարցը ընդունվեց 89 կողմ, 0 դեմ ձայներով:

«ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քվեարկությունից առաջ Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց նախաձեռնությունը գրավոր ուղարկվել է Կառավարություն, և հիմա դեմ են քվարկելու, իսկ եթ եիրենց առաջարկն ընդւոնվի, ապա երկրորդն ընթերցման ժամանակ արդեն կողմ կլինեն: Արդյունքում նախագիծն ընդունվեց 58 կողմ, 11 դեմ և 19 ձեռնպահ ձայներով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ