Մենք ընդունում ենք, որ մենք իդեալական իշխանություն չենք. Շարմազանովը՝ «Ելքին»
«Հեռուստատեսության և ռադիոյի» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու կոչ արեց բոլորին հանգիստ վերաբերել տարբեր կարծիքներին:
«Այս խնդրում հիմնական մեխը ինֆորմացիոն անվտանգությունն է, և մենք սրանով լուծում ենք մեր ազգային անվտանգության ինֆորմացիոն բաղադրիչը: Սահմանաերձ շրջանները, որ ունեն սահմանային գոտիներ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, իսկ դա ՀՀ 80-ից ավելի տոկոսն է, մենք հնարավորություն ենք տալիս այդ բնակչներին ավելի ճիշտ ինֆորմացիա ստանալ ռադիոհաճախություներից, այլ ոչ թե թուրքական կամ ադրբեջանական»,-ասաց Շարմազանովը:
Ապա արձագանքելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ով հորդորում էր իրենց հարցերին պատասխանելիս Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից եկող վտանգի մասին չխոսել, թե չէ իրենք էլ կհիշեն իշխանության բացթողումները՝ Շարմազանովն ընդգծեց. «Մենք ընդունում ենք, որ մենք իդեալական իշխանություն չենք, ինչը Հայաստանում երբեք չի եղել ու չի լինի իդեալական իշխանություն, բայց ապրիլի 2-ի ընտրություների արդյունքները տվել է մեր աշխատանքի դրական գնահատականը, ինչպես նաև ձեր դաշինքի գնահատականն է տվել»:
Նա նկատեց, որ իրենց իշխանության ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված հարցերում հետընթաց չեն ունեցել: Նա մատնանշեց, որ Գերմանիայի, Կիպրոսի, Սլովակիայի նման երկրները ընդունել են Հայոց ցեղասպանությունը, նույնիսկ ժխտողականությունն են ընդունել և առաջին անգամ բանակցային գործընթացում Մինսկի խումբն արել է հասցեական հայտարարություն:
Ինչ վերաբերում է քառօրյա պատերազմին, ապա ԱԺ փոխնախագահն ասաց, որ Ադրբեջանի ղեկավարությունն ունեցել է հստակ ֆիասկո բոլորի, այդ թվում և հենց իրենց իշխանության ղեկավարմամբ: