Գևորգ Պետրոսյանի և Նաիրա Զոհրաբյանի միջև եղած խնդիրները հարթվել են (տեսանյութ)
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը չի բացառում, որ դաշինքի՝ ինքնաբացարկ հայտնած պատգամավորների մանդատները կվերցնեն Գևորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը և Հակոբ Նազարյանը:
«Այս մասով մեզ համար ամեն ինչ հստակ է, բայց սպասենք ԿԸՀ որոշմանը: Երբ նրանց անունները հայտարարվեն, այդ ժամանակ էլ նրանց կշնորհավորենք», – ասաց նա:
Ըստ հերթականության՝ Հարություն Ղարագյոզյանին ռեյտինգային ցուցակում հաջորդում է Կարեն Առաքելյանը, իսկ Խաչիկ Մանուկյանին Լյովա Խաչատրյանը, որոնք ևս ինքնաբացրկի դիմումներ են ներկայացրել:
Ինչ վերաբերում է նրան, որ Գևորգ Պետրոսյանի և Նաիրա Զոհրաբյանի հարաբերությունները լարված էին, նա նշեց. «Բազմիցս խոսվել է այդ մասին, բոլոր խնդիրները հարթված են, եղել է թյուրըմբռնում, բայց հիմա ամեն ինչ նորմալ է: Մենք ակնկալում ենք արդյունավետ, կառուցողական աշխատանք «Ծառուկյան» դաշինքում: Ամեն ինչ կարգին է, մի՛ անհանգստացեք», – ասաց նա: