Կարոտել է. ի՞նչ վիճակում է դիրքերում վիրավորված օպերատորը /տեսանյութ/
«Դիրքերում» հաղորդաշարի նկարահանումների ժամանակ՝ սահամանապահ զինվորներին հերթական անգամ այցելելու ճանապարհին, հակառակորդի դիպուկահարների գնդակոծության ժամանակ վիրավորված օպերատոր Դավիթ Աթոյանը արդեն հիվանդասենյակում է:
Դավիթ Աթոյանին այցելել են «Վահագն» ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ ՝ Կարո Կարապետյանը (Մորուք Կարո) և գրող, հասարակական գործիչ Աննա Կոստանյանը:
Հիվանդասենյակում կայացած պարգևատրումը հուզիչ էր, որը էլ ավելի պարտավորեցրեց Դավիթ Օհանյանին:
Կարո Կարապետյանը նրան պարգևատրեց «Վահագն ռազմի զորության ոսկե զորանշան» մեդալով: «Այս պարգևատրումը պատահական չէ և Դավիթը գնահատվում է իր գործնեության ու հայրենասիրության համար, ոչ թե նրա համար , որ վիրավորվել է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարո Կարապետյանը:
Նշենք, որ Դավիթը դեռ 20 օր պառկած կլինի, որից հետո կփորձի տեղաշարժվել հենակներով: Նա ընդգծում է, որ կարոտել է դիրքերին և շտապում է ապաքինվել, որ նորից դիրքեր բարձրանա:
Դավիթ Օհանյանին էր այցելել նաև ապրիլյան պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանի հայրը՝ Կարապետ Կիրակոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: