20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Երևանում այս մշակույթն արդեն ձևավորված է, և Երևանը պատրաստ է շաբաթօրյակին

«Մաքուր Հայաստան» նախաձեռնության մեջ ընդգրկված միջոցառումները բաժանվում են երկու խմբի՝ օպերատիվ, այսօրեական քայլեր, որոնք պետք է իրականացվեն, և որոշակի գործընթացներ, որոնք պետք է ապահովեն հասած արդյունքի շարունակականություն. այսօր ասուլիսին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» նախաձեռնության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը:

Նրա տեղեկացմամբ՝ այսօր բոլոր մարզերում լինելու են հանձնաժողովի նիստեր վերջնականորեն ճշտելու համար անելիքները: Բոլոր մարզերում սխեմաներ են կազմված, թե ով որտեղ ինչպես պետք է աշխատի: Տերտերյանի խոսքով՝ վաղվա և հետագա մաքրման աշխատանքների համար մարզերին տրամադրվել է 120-130 միավոր տեխնիկա:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքում նախատեսված աշխատանքներին, նա նշեց, որ Երևանում այս մշակույթն արդեն ձևավորված է, և Երևանը պատրաստ է շաբաթօրյակին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ