27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

««Ծառուկյան» դաշինքի արմատները դեպի իշխանություն են տանում» /տեսանյութ/

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է՝  Սերժ Սարգսյանը փորձում է երկբևեռ  քաղաքական համակարգ ստեղծել:

«Հիմա արդեն զգացվում է, որ «Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր դերը:  «Ծառուկյան» դաշինքը չի ձգտում այդ ընդդիմադիր դերին: Բացի այդ՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն առանձնապես լուրջ ցանկություններ էլ չունեն գոնե որպես այլընտրանք հանդես գալ: Սա նշանակում է, որ ընդդիմադիր բևեռի առումով Սերժ Սարգսյանը պետք  է նաև  այլ ուժերի ակտիվացնի», – այսօր «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգը:

Վերջինս շեշտեց՝ «Ելք»-ը կփորձի տեղավորվել այդ խաղի կանոնների մեջ, այսինքն՝ այս սխեմայի մեջ կզբաղեցնի ընդդիմադիրի դերը:

Վիգեն Հակոբյանը նշեց՝  «Ծառուկյան» դաշինքի՝ ո՛չ ընդդիմություն, ո՛չ այլընտրանք կարգավիճակն իրեն աստիճանաբար  սպառում է:

«Այդ նույն ռեպերտուարով հանդես գալը դժվար է դառնում: «Ծառուկյան» դաշինքը պետք է որոշի՝ որ տեղում է խաղում: Բայց կարծում եմ՝ ի վերջո, իրենց տեղը լինելու է իշխանության մեջ: Վերահսկելիության առումով իրենց արմատները դեպի իշխանություն  են տանում»,-  նշեց բանախոսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ