Հետախույզը պարգևատրեց նախարարներին /տեսանյութ/
«Հայկական Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական երիտասարդական կենտրոնը այսօր՝ մայիսի 23 ին նշեց հիմնադրման 5-րդ տարեդարձը:
Տոնական միջոցառմանը ներկա էին՝ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ռազմական և հասարակական մի շարք անվանի գործիչներ:
Դպրոցի հիմնադրմանը ակունքները խորն են և սկիզբ են առնում Արցախի ազատագրման տարիներից, քանի որ դպրոցի հիմնադիր Գևորգ Գևորգյանը 14 տարեկան հասակում կամավորագրվեց հայրենիքի պաշտպանությանը: Հայտնի հետախույզը այսօր պատմելու շատ բան ունի և իր կենսափորձը սիրով է փոխանցում սաներին:
Այս դպրոցի սաներին միաժամանակ ուսուցանվում է՝ հայկական մարտարվեստ, հայ ազգային մշակույթ, ազգային գաղափարախոսություն և ռազմագիտություն:
Միջոցառման սկզբում ցուցադրվեց կարճամետրաժ հոլովակ, որտեղ պատմվում էր մարտարվեստի դպրոցի մասին:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար նշեց.« Շատ կարևոր է, որ բոլոր ուղղություններով կարողանանք միջազգայինի ու մերի մեջ տեսնել ու առանձնացնել մեր ազգայինը և դրա վրա կառուցել սերունդների դաստիարակությունը : Շատ կարևոր գործ է արվում և մենք անպայման կկիրառենք հնարավորություններ, որ այս գործի սահմանները լայնանան»,-նշեց նախարարը:
https://www.youtube.com/watch?v=V_T9NEjQhb0&feature=youtu.be
Գևորգ Գևորգյանը հոբելյանական հուշամեդալներով պարգևատրեց Վիգեն Սարգսյանին, Լևոն Մկրտչյանին, Արկադի Տեր-Թադևոսյանին, Շուշան Պետրոսյանին և այլոց:
Մանրամասները՝ տեսանյութում: