25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ե՞րբ պատասխանատվությունը կգցեն խորհրդարանի վրա

«Այդ լծակները ձայնային առումով որոշող չեն, չի կարող աճպարարություն տեղի ունենալ, և ընդդիմությունն իր քվեարկությամբ որևէ նախագիծ անցկացնի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանն` ի պատասխան հարցին, թե հաշվի առնելով, որ ընդդիմությանը տրված են լծակներ` արդյոք 2018 թվականից հետո խորհրդարանի դերը կմեծանա:

Անուշ Սեդրակյանի վերլուծությունը սրա վերաբերյալ այն է, որ այն հարցերում, որ բախտորոշ է լինելու օրինակ` Արցախի հարցը կամ հետագայում Հայաստանի կողմնորոշման հարցը, այդ պատախաստանատվությունը կգցեն խորհրդարանի վրա: «Իսկ մնացած բոլոր հարցերում, որ վերաբերում է սեփականությանը, դրանց բաշխմանը, մոնոպոլիաներին, խորհրդարանը դարձյալ կդադարի ձայն ունենալուց: Այսինքն` կբաժանեն, տհաճ գործերը կգցեն ընդդիմության վրա, իսկ մնացած բոլոր հարցերը ծածկադմփոց կանեն»,-նկատեց նա:  

Անուշ Սեդրակյանն ընդգծեց, որ իր այս տեսլականն ապացուցվում է երեք կետով:

«Նախ իշխանությունը հիրավի ունի ղեկավարման բոլոր լծակները: Երկրորդ` ընդդիմությունն իր բնույթով մնացել է ընդդիմադիր դիրքի մեջ, ընդդիմադիրությունն ալտերնատիվ ծրագիր չէ, դա իշխանությանն ընդդիմադիր լինելու ծրագիր է, իսկ դա կոնստրուկտիվ չէ: 

Երրորդ` արտաքին մարտահրավերներն, որ ամենակարևորն են, այդ ամենի մեջ անտեսված են: Մենք նույնիսկ չենք էլ բաժանում ուժերն առ այն, թե ինչպես են վերաբերում իրենք Արցախի խնդրին, արտաքին կողմնորոշմանը»,-եզրափակեց քաղաքական վերլուծաբանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ