20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Եթե պարոն Մարուքյանը լիներ ակնառու գյուղատնտես…»

Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների քննարկման ժամանակ «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանի ելույթից հետո ելույթով հանդես եկավ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ քննարկումը գնաց 2 ուղղություններով՝ քաղաքական և բովանդակային: ՀՀԿ-ն առաջարկում է 12 մշտական հանձնաժողովների փոխարեն ունենալ ինը, այս դեպքում «Ելքը» չի կարող հանձնաժողովի նախագահի իրավունք ունենալ: Իսկ «Ելքն» առաջարկում է թողնել 10-ը՝ չկրճատելով մարդու իրավունքների հանձնաժողովը: Նրանց ներկայացմամբ՝ ՀՀԿ-ն ուզում է կրճատել հանձնաժողովները, որպեսզի իրենք չունենան հանձնաժողովի նախագահ:

«Քաղաքական տեսակետից կոռեկտ չէ այն հարցադրումը, ըստ որի քաղաքական մեծամասնությունը դեմ է ընդդիմությանը տալ հանձնաժողովի նախագահի դեր, քավ լիցի «Ծառուկյան» դաշինքը լինելով ընդդիմադիր ունենալու է հանձնաժողովի 3 նախագահ, այսինքն՝ քաղաքական տեսակետից հարցը փակ է»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Նկատենք, որ Մարդու իրավունքների հանձնաժողովը պահելու դեպքում այն կտրվի «Ելքին», և հանձնաժողովը կղեկավարի Էդմոն Մարուքյանը:

«Եթե պարոն Մարուքյանը լիներ ակնառու գյուղատնտես, այլ ոչ թե իրավաբան, ուրեմն մեր գործընկերները կհիմնավորեին, որ գյուղատնտեսության հանձնաժողովը չպիտի փակվի, եթե լիներ լավ բժիշկ, կհիմնավորեին, որ առողջապահության հանձնաժողովը չի փակվելու, դա կենսաական նշանակություն ունի, որովհետև մայրություն, մանկություն, հիվանդություն և այլ հարցեր կան»,-հավելեց Աշոտյանը: Վերջինս շեշտեց, որ անձնական ամբիցիաներն են բավարարվում նման կերպ:

«Ընդդիմության դերը չի պայմանավորվելու նրանով, թե մեր գործընկերները կունենան հանձնաժողովի նախագահ, թե ոչ»,-կարծում է ՀՀԿ-ական պատգամավորը:

Աշոտյանին արձագանքեց Արամ Սարգսյանը՝ նշելով, որ վաղուց անցել է այն տարիքից, որ ամբիացիներ բավարարելու խնդիր ունենա, իսկ իրենցից որևէ մեկը չունի այդ խնդիրը:   

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ