20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Նույն ոգով շարունակում ենք. վարչապետը ուրախ է

ՀՀ գործող կառավարության վերջին նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Կարեն Կարապետյանը անդրադարձավ տեխնիկական անվտանգության և փորձաքննության ոլորտում առկա խնդիրներին:

Վարչապետի խոսքով՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն  իրականացված այցի ընթացքում ի հայտ են եկել գործնական և օրենսդրական խնդիրներ՝ տեխնիկական անվտանգության և փորձաքննության իրականացման ոլորտում:

Վարչապետը նշեց, որ  նշված փորձաքննությունները ոչ պատշաճ ձևով իրականցման յուրաքանչյուր դեպք իրական վտանգ է ներկայացնում համաքաղաքացիների անվտանգության և առողջության համար:
«Այս խնդրին հարկավոր է տալ համակարգային լուծում՝ հատկապես հստակեցնելով, թե փորձաքննություն իրականացնողի, թե շահագործողի և այլ մասնակիցների պարտականությունների շրջանակը և պատասխանատվության խիստ մեխանիզմները»:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարեց ՀՀ ԱԻ նախարարին մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր լուծման առաջարկություն տեխնիկական անվտանգության ոչ պատշաճ փորձաքննության իրականացման համար պատասխանատվության հստակ միջոցների, դրանց կիրառման և խստացման վերաբերյալ՝ հաշվի առնելով պատասխանատվության սկզունքը:

Կարեն  Կարապետյանը միաժամանակ հանձնարարեց կառավարության աշխատակազմ ներկայացնել նաև առաջարկություններ նշված ոլորտի կարգավորումների ու բարեփոխուման վերաբերյալ՝ մանրամասն ուսումնասիրելով հնարավոր այլընտրաքային մոտեցումները ինչպես օրինակ ապահովագրական մեխանիզմների ներդրման հնարավորությունը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նիստի վերջում նշեց.«Շարունակում ենք աշխատել նույն ոգո, չնայած բոլորիս կարգավիճակը փոխվել է»,-ուրախ տոնով եզրափակեց Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ