01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ոչնչով լավը չեն անառակ կնոջից

«Ձեր միջից անմեղը նախ թող քար գցի դրա վրա» :

Հովհ. 8:7

Հրեաները ցուցադրաբար դատեցին մի անառակ կնոջ. ցանկանում էին քարկոծել և կեղծավորաբար հարցրեցին Քրիստոսին, թե ի՞նչ անել՝ ներել թե քարկոծել։ Քրիստոս ասաց՝ ով անմեղ է, թող նա առաջինը քար գցի: Ոչ մեկ չգցեց, որովհետև գիտակցեցին, որ իրենք էլ մեղավոր մարդիկ են և ոչնչով լավը չեն անառակ կնոջից:

Եթե այդ իրավիճակը լիներ այսօր՝ հենց իրենց մեղքը թաքցնելու համար շատերը քարը կնետեին: Այո, մենք քննադատում ու քարկոծում ենք մեզ շրջապատող մարդականց, որպեսզի թաքցնենք մեր սեփական մեղքերը:

Մենք ոչ միայն նման չենք աստվածաշնչյան սրբերին, այլ նույնիսկ մեղավորներին նման չենք: Վերջին հաշվով, մեղավոր չի նշանակում մարդկային արժեքներից ու դիմագծից զուրկ. մեղավորը մարդ է, ով կարիք ունի խոնարհության, խոստովանության, հույսի ու վստահության:

Աստվածաշունչը մխիթարում և զորացնում է մեզ սրբերի վարքով և դաստիարակում՝ մեղավորների օրինակով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ