Խոշտանգված թոռանը հիշելով՝ եզդի տղամարդը ծնկեց և ողբաց. հուզիչ տեսանյութ /տեսանյութ/
«Տաս ամիս էր մնացել, որ Բորիսը տուն գա: Պատերազմ եղավ …Բորիսի հայրը զանգեց որդուն ու թուրքը պատասխանեց զանգին: Հայրը խնդրել էր, որ եթե տղան ողջ ա՝ չսպանեն: Ասել էին՝ 25 հոգի մեզնից ինքը սպանել ա ու մենք իրան սաղ չենք թողնի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց եզդի հերոս Բորիս Օզմանյանի պապը՝ Մռազ Օզմանյանը:
Տասը օր հետո միայն , Բորիսի խոշտանգված դիակը վերադարձվել է ծնողներին:
«Բորիսին հաղթել չէր լինի, պատրոններնա վերջացել: Իմ Բորիսը շատ խելացի էր, գրագետ ու լսող տղա էր: 78 տարեկան եմ , բայց իմ Բորիսի նման գրագետ տղա չեմ տեսել»,-ասաց հուզված պապը ու անակնկալ կերպով կռացավ ու սկսեց բարձրաձայն ողբալ:
Պապը դողացող ձեռքերի մեջ առավ թղթով փաթաթված կոնյակը.«Բորիսիս ընկերներն են բանակի քեֆին նվիրել ու բոլորով վրան գրել ու ստորագրել են: Վերադարձին բոլորով պետք է խմեին»:
Նշենք, որ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության անդամները այսօր՝ մայիսի 15-ին այցելել էին Բորիս Օզմանյանի ընտանիքին:Հռչակավոր օպերային երգիչ Գևորգ Հաջեանը նկատեց.«Անցած մայիսին էր, երբ Հայաստանի հանրապետության Պաշտպանության նախարարությունը խորհրդաժողովի հրավիրեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ազատամարտիկներին և մեզ ներկայացվեց ՀՀ Գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հրամանագիրը, որ մենք հատուկ ուշադրության պետք է արժանացնենք 101 ընտանիքներին՝ պարբերաբար այցելելով նրանց»:
«Բորիսի քառասունքը նոր էր լրացել, երբ այս տուն եկանք: Բորիսը հայ և եզդի ժողովուրդների հերոսն է, քանի որ իր հողն է պաշտպանել, իր հայրենիքի սահմանները»:
Նշենք, որ 1996 թվականին ծնված շարքային Բորիս Օզմանյանը Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղից էր: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 2014 թվականի աշնանը զորակոչվել է բանակ: Օրեր շարունակ Բորիս Օզմանյանը համարվում էր անհետ կորած: Ծնողներն անգամ տեղեկություններ ունեյին, որ իրենց տղան ողջ է: Արցախի և Ադրբեջանի միջև կրակի դադրեցումից հետո պարզ դարձավ, որ զինծառայողը ևս զոհված է:
https://www.youtube.com/watch?v=OlKY60BT7ts&feature=youtu.b