28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե նույն բանը աներ Շարմազանովը, ի՞նչ կանեիք, Հաագայի դատարան էլ կդիմեիք

«Վստահ եմ՝ որևէ մեկը միտումնավոր չի հարվածել Զարուհի Փոստանջյանի դստերը: Ամենայն հավանականությամբ,  մի փոքր քաշքշուկ է եղել, ինչի արդյունքում, ցավոք, Փոստանջյանի դուստրը գլխի շրջանում հարված է ստացել:  Կատարվածի համար ցավում եմ ու ափսոսում՝ Փոստանջյանի դստերը շուտափույթ ապաքինում մաղթելով: Մեր երիտասարդները, երեխաները բոլորիս երեխաներն են», – Henaran.am-ի հետ զրույցում  նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով  երեկ տեղի ունեցած միջադեպին, ինչի արդյունքում  «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի դուստր  քսանմեկամյա Լիլիթը ուղեղի ցնցում էր ստացել:

Շարմասանովը շեշտեց՝ Փոստանջյանը չպետք է իր դստերը տաներ մեկ այլ քաղաքական ուժի շտաբ և փորձ արվեր այսպես ասած՝ «զոռբայությամբ» ներս մտնել ու ինչ-որ քայլեր իրականացնել:

«Չի՛ կարելի գնալ այնտեղ, որտեղ քեզ չեն սպասում։ Ես իրավունք չունեմ գնալ տիկին Զարուհու կուսակցության դուռը բացել  և անել այն, ինչ կցանկանամ: Իսկ եթե ինչ-որ խնդիր է առաջանում, նման դեպքերում պարզապես հարկ է դիմել իրավապահներին», – նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակը շեշտեց՝ երբ իշխող  կուսակցության ներկայացուցիչներից մեկն ինչ-որ տգեղ արտահայտություն է անում,  դա քննարկման առարկա է դառնում, իսկ ո՞վ պետք է քննադատի Փոստանջյանի արարքները և արտահայտությունները:

 «Դատապարտելի եմ համարում Զարուհի Փոստանջյանի պրովոկացիոն գործողությունները։ Եվ անձամբ եմ հայտարարություն տվել, իսկ ժամը 15։00 -ին մեր շտաբն է  պաշտոնական հայտարարություն  տարածել, և բոլոր լրատվամիջոցներին, մեր գործընկերներին պրոֆեսիոնալիզմի կոչ ենք արել, որ ընտրության հանդարտ և ժողովրդավարական ընթացքը չխարխլեն։

Որևէ մեկն առանց իմ համաձայնության իրավունք չունի մտնել կուսակցության շտաբ և հարցազրույց վերցնել, նկարահանել առանց քաղաքացու համաձայնութան։ Որևէ մեկը իրավունք չունի նկարահանել, էլ չեմ ասում՝ մտնել մասնավոր տարածք. սա ոչ այլ ինչ է, քան խուլիգանություն։ Եթե այդ նույն բանը աներ Շարմազանովը, ի՞նչ կանեիք դուք։ Եթե ես մտնեի «Ելք»-ի  կամ «Երկիր Ծիրանի»-ի շտաբ և ինձ նման կերպ պահեի, ինչպես Նիկոլը երկու օր առաջ իրեն պահեց իրավապահների հետ, և ինչպես իրեն պահեց Զարուհին մեր շտաբում, ի՞նչ կանեիք։ Ինչ գնահատական կտայիք, որ ես մտնեի նրանց շտաբներ. կարծում եմ՝ չի բացառվում, որ Հաագայի դատարան էլ դիմեիք։ Մենք քաղաքական կուլտուրայի խնդիր ունենք », – նշեց Շարմազանովը՝ հավելելով՝  քաղաքացիների մեծամասնությունը վստահում է մեր քաղաքային իշխանությանը՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, որևէ մեկի համար դա  նորություն   չէր: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ