20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Տարոն Մարգարյանը հավատում է /տեսանյութ/

Քիչ առաջ Երեւանի Ավան վարչական շրջանի 1/19 ընտրական տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Երեւանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը։ 

Նա տեղամաս էր եկել մոր, տիկկնոջ եւ զավակների հետ։ Տարոն Մարգարյանը նշեց, որ քվեարկելու է հանուն Երեւանի եւ հավատում է, որ կրկին կվերընտրվի եւ ներկայացրած ծրագիրն իրականություն կդարձնի։

Արձագանքելով հարցին, թե «Ելքը» հրապարակել է ցուցակներ, որտեղ ընտրական կարգի խախտումներ կան, Մարգարյանն արձագանքեց․

«Այդ հարցով իրավապահները զբաղվում, եւ ես հարկ չեմ համարում խառնվել նրանց աշխատանքին»։

Անդրադառնալով հարցին, թե ընդամենը 6 տարի քաղաքապետ լինելով՝ բավականին լուրջ հարստություն է կուտակել .  որտեղից այդ ունեցվածքը, Տարոն Մարգարյանն արձագանքեց․

«Խնդրում եմ՝ գնացեք, ուշադիր նայեք իմ հայտարարագրերը։ Այնտեղ ամեն ինչ պարզ երեւում է»։

Մանրամասներն ու տեսանյութը՝ քիչ անց։

18470812_1974037776162213_830647041_n18470637_1974038142828843_162304851_n

18471485_1974038649495459_1374569581_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ