20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Մի օր էլ դիմանանք». ՀՀԿ-ն ավարտեց քարոզարշավը /տեսանյութ/

Երևանի ավագանու ընտրություններում հայտ ներկայացրած ՀՀԿ ավագանու թիմը այսօր՝ մայիսի 12-ին, քարոզարշավը ամփոփեց Կենտրոն համայնքում: Ավագանու ցուցակը գլխավորող թեկնածու՝ Տարոն Մարգարյանը իր ելույթում ընդգծեց, որ 4 տարի առաջ ինքը և իր թիմը ներկայացրել էին «Ավելի լավ Երևան» ծրագիրը, որը հաջողվեց իրականություն դարձնել. «Ես ընդունում եմ, որ քաղաքում կան դեռ խնդիրներ և թերացումներ, սակայն վստահեցնում եմ «Հանուն Երևանի» ծրագիրը հավակնորդ ծրագիր է և հաջորդ 5 տարիներին բազմաթիվ խնդիրների լուծում կտրվի»,- ընդգծեց գործող քաղաքապետը:

Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածու Հովիկ Մուսայելյանը իր ելույթում նկատեց. «Ամբողջ քարոզարշավը շատ լավ անցկացրինք, մնաց մեկ օր դիմանանք ու համոզված եմ, որ երևանցիները իրենց ձայնը կտան խոսքը գործով ապացուցած թիմին»:

https://www.youtube.com/watch?v=FzpJsrfznk8&feature=youtu.be

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ