Պոլսահայ լրագրողը կպարգևատրվի ՀՀ նախագահի հատուկ շքանշանով
Թուրքիայում հրատարակվող երկլեզու «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր, լրագրող Բագրատ Էստուկյանը կարժանանա ՀՀ նախագահի հատուկ շքանշանի:
«Ակօս»-ը տեղեկացնում է, որ Էստուկյանն իր շքանշանը կստանա մայիսի 26-ին նախագահական նստավայրում: Նշվում է, որ գիտության, արվեստի, գրականության, դասական երաժշտության բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած գործիչների պարգևատրման ամենամյա արարողությանը բացի ՀՀ նախագահից մասնակցում են կառավարության անդամները, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավաները և արտերկրյա ներկայացուցիչներն ու բազմաթիվ հրավիրյալներ:
«Ակօս»-ը հիշեցնում է, որ Թուրքիայի քաղաքացիներից այս պարգևին արժանացել են հայկական շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքը և «Բելգե» հրատարակչության հիմնադիր Ռագըփ Զարաքոլուն: