13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Երևանի բյուջեն 30-40 միլիարդով կավելանա. «Ելք»

«Ելք» դաշինքի ավագանու թեկնածուները վստահեցնում են, որ եթե իրենք Երևանում գան իշխանության, ապա այնպես են անելու, որ Երևանի բյուջեն 30-40 միլիարդով ավելանա: «Այս իմաստով շատ արդյունավետ է մոտ 3 միլիարդ ներդնել, որ քաղաքն այդքան ավել գումար ունենա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով սոցիալական աջակցության «Ելքի» ծրագրից: «Ընտրակաշառքի ինստիուտը քաղաքական ճգնաժամի վիճակ է առաջացրել, և մենք մեր պարտքն ենք համարում լուծումներ առաջարկնել՝ պատրաստ լինելով քննարկել խնդրի լուծման այլ մեխանզիմներ»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բարոյական չի համարում, որ քաղաքական գործիչը հրաժարվի ընտրակաշառքով ընտրողների հետ աշխատելուց

Դաշինքի ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանն էլ հավելեց, որ սա մի այնպիսի մթնոլորտ է փոխելու, որ դիմում ներկայացնելու կարիք ոստիկանություն չի լինելու, որովհետև ոստիկանությունն արդեն խնդիր է ունենալու դրանք չբացահայտելու:

«Մենք չենք խոստանում, որ մենք մարդկանց դրամ ենք տալու, մենք խոստանում ենք Երևանում բյուջեի փոփոխություն ենք կատարելու»,-ընդգծեց Ն. Փաշինյանը: Արայիկ Հարությունյանն էլ հավելեց, որ իրենք ծառայողական ավտոմեքենաներն են կրճատվելու, կանգառասրահների խնդիրն է խնայված գումարով լուծվելու:

Ինչ վերաբերում է մետրոյի նոր կայանների ստեղծման «Ելքի» ծրագրին, ապա ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանն ասաց. «Երբ մենք ասում ենք, որ մինչև 2022 թվականը հնարավոր է կառուցել ու ավարտել Աջափնյակի մետրոկայանը, խոսքը գնում է Աջափնյակում գտնվող կայանրի մաիսն, որի կառուցման շարունակությունը չի պահանջում այդքան մեծ գումար, պահանջում է 80 միլիոն եվրո»: Նիկոլ Փաշինյանը լրացրեց, որ թունելի հատվածը, որ հասնում է Բարեկամությունից Աջափնյակի մետրո, արդեն կա հիմնականում, խնդիրը ռելսերն ու կամուրջն են, այսինքն՝ տեխնիակկան հարցերն են մնացել լուծելու:

«Բոլոր կոմունիկացիոն թունելները պատրաստ են, պատրաստ չէ կայարանը, երթուղային թունելը, այսինքն՝ աշխատանքի կեսից ավելին արված է»,-ասաց քաղաքապետի թեկնածուն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ