Կարո՞ղ ա մենք «дурак» ենք. Լևոն Իգիթյանը` Զարուհուն և Նիկոլին /տեսանյութ/
«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը երկու ժամկետով եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, բայց մենք նրանից միայն խոսակցություններ ենք լսել: Մի ժամկետով էլ խորհրդարանում եղել է Նիկոլը նույն վիճակը»,- այս մասին այսօր
մայիսի 8-ին ասել է ՀՀԿ-ից Երեւանի ավագանու թեկնածու Լեւոն Իգիթյանը՝ Երեւանի Մալաթիա- Սեբաստիա համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք ձեր հետ միասին մեր փողը տվել ենք նրան, որ նա մեզ ծառայի, որ բարի գործ անի։ Հիմա հարց եմ տալիս ՝ երկու ժամկետում մենք նրան մոտ 70 հազար դոլար ենք տվել։ Իսկ ի՞նչ ենք ստացել դրա դիմաց։ Ոչ մի բան։ Խոսակցություն, խոսակցություն։ Աշխատող մարդը չի խոսում»։
« Հիմա ես ձեզ հարց եմ տալիս՝ կարո՞ղ ա մենք «дурак» ենք։ Մտնես խանութ, փողը տաս ու ոչինչ չվերցնես, կամ էլ գնաս ինստիտուտ, որպեսզի կրթություն ստանաս, փողը տաս ու չսովորես»,-ըդգծեց Լևոն Իգիթյանը:
Մանրամասները` տեսանյութում: