«Տարոն Մարգարյանը անկարելին կարելի է դարձնում» /տեսանյութ/
«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը Երևանի ավագանու ընտրություններում սատարելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Գործող քաղաքապետը միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում զոհվածների ընտանիքներին: Կարապետյան Արսենի մայրը, ով տնակում էր ապրում՝ դաշտի մեջ: Ես միջնորդեցի, ասացի, որ իր միակ որդին էր զոհվողը. քաղաքապետը չմերժեց, նրան բնակարանով ապահովեց», – նշեց Մարգարիտա Խաչատրյանը:
Նա ընդգծեց՝ Տարոն Մարգարյանը բազմիցս աջակցել է, որ ծնողները գնան զորամաս՝ իրենց որդիներին տեսակցության, բացի այդ ՝ նա միշտ սատարում է զինվորներին, ինչով որ հնարավոր է:
«Մենք որոշել ենք սատարել Տարոն Մարգարյանին», – նշեց Մարգարիտա Խաչատրյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ, անհետ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանը նշեց՝ իրենց ՀԿ-ն սատարելու է Տարոն Մարգարյանին:
«Տարոն Մարգարյանը անկարելին կարելի է դարձնում: Զոհվածների ընտանիքներից ոչ մեկը չի կարող ասել, որ Տարոն Մարգարյանն իրենց չի աջակցել», – նշեց Ռիմա Առաքելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: