Հիսուս Քրիստոսը դիմում է բոլոր նրանց, ովքեր հուսահատ են
«Եկեք Ինձ մոտ բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ և ես ձեզ հանգիստ կպարգևեմ» :(Մատթեոս 11:28)
Հիսուս դիմում է բոլոր նրանց, ովքեր հուսահատ փնտրում են Աստծուն և ցանկանում ապրել առաքինի կյանքով, սակայն կարծում են, որ դա անհնար է։
Հիսուս դիմում է բեռնավորվածներին, ովքեր հոգնել են հոգևոր կյանքի «ծանրությունից». եթե մարդու համար հոգևոր կյանքը միայն օրենքների կատարում է, ապա իրապես այն բեռ է։
Սակայն Քրիստոս ոչ թե ավելի հեշտ ճանապարհ է առաջարկում, այլ՝ սիրով տրված օրինակ, իսկ Սերը հնարավոր է դարձնում ամեն բան։
Հ.Գ. Մի օր տեսա, որ պատանին ավելի փոքր մի հաշմանդամ երեխա գրկած մտնում է եկեղեցի։ Ասեցի՝ ծանր չէ՞, ասաց, ոչ, ծանր չէ, իմ եղբայրն է։
Տեր Եսայի քահանա Արթենյան