Վիրահայերը կընտրեն Տարոն Մարգարյանին /տեսանյութ/
«Երևան քաղաքի ավագանու ընտրություններում մենք սատարում ենք Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացրած թիմին և բնականաբար մենք սատարում ենք Տարոն Մարգարյանին, գնահատելով նրա տարիների անձնվեր աշխատանքը»,-այսօր՝ ապրիլի 25-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վիրահայերի միասնություն հայրենակցական միության համանախագահ, ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
Վարդապետյանի խոսքով՝ Վիրահայերի միասնություն հասարակական կազմակերպությունը ՀՀ ում գործող ամենաակտիվ կազմակերպություններից է:
«Հայաստանի հանրապետությունում ավելի քան 500 հարյուր հազար վիրահայեր են ապրում և մեր կազմակերպությունը միավորում է բոլորին»,-ընդգծեց Տաճատ Վարդապետյանը հավելելով, որ կազմակերպությունում քաղաքական այլ հայացքների տեր մարդիկ գրեթե չկան և բոլորը միատար են մտածում:
«Մեր կազմակերպությունը գործում է արդեն 10 տարի և մեր կազմակերպության պատվարժան ղեկավար Նորայր Թևանյանը լուրջ աշխատանք է կատարում, իր ուշադրության տակ մշտապես պահելով Հայաստանում և Երևանում անցկացվող ընտրությունները»,-նշեց Տաճատ Վարդապետյանը
Մանրամասները՝ տեսանյութում: