14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիան այս անգամ ապրիլի 24-ին ցեղասպանությունը հերքող գիրք է հրատարակել

Պաշտոնական Անկարան, հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության ժխտման իր քաղաքականությանը և իրականությունը կեղծելու համար գործի դնելով բոլոր հնարավոր և անհնար միջոցները, այս անգամ ապրիլի 24-ին, Ցեղասպանության եղելություն հերքող գիրք է հրատարակել:

Ըստ թուրքական «Yenişafak» պարբերականի՝ «Դեպի տեղահանություն տանող ճանապարհը» խորագրով գիրքը իբր թե ներառում է օսմանյան արխիվներից վերցված փաստեր:
Գիրքը հանրությանը ներկայացրել է Թուրքիայի պետական արխիվների տնօրեն Ուղուր Ունալը: Նա նշել է, որ 700 էջից բաղկացած գրքում «ներկայացվում են փաստեր հայերի ապստամբության և հայերի կողմից կազմակերպված մահմեդականների կոտորածների մասին»:

Ունալը տեղեկացրել է նաև, որ օսմանյան արխիվների՝ հայկական հարցին վերաբերող բոլոր փաստաթղթերը շուտով կթվայնացվեն և հասանելի կլինեն ողջ աշխարհին:

Նշենք, որ ապրիլի 24-ին աշխարհի հայությունը հիշատակում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրկանացված շուրջ 1.5 հայի ցեղասպանությունը: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ