26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն Թուրքիայում

Դիարբեքիրում հիմնված «Ժողովրդավարական հասարակություն» կոնգրեսը (ԺՀԿ-DTK) Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարություն է արել:

Ըստ թուրքական «evrensel.net» կայքի՝ հայտարարության մեջ նշվում է, որ պատմության ընթացքում թուրքական պետության վարած «մեկ պետություն, մեկ ազգ, մեկ լեզու» քաղաքականության հետևանքով Անատոլիայի և Միջագետքի ժողովուրդները ենթարկվել են ցեղասպանության և ասիմիլացիայի: Այդ գործընթացը շարունակվում է նաև, ցավոք, հիմա:

Հայտարարության մեջ հիշատակվում է 1.5 մլն հայ զոհերի մասին և առ այսօր թուրքական պետության՝ խնդրի հետ առերեսվելու խուսափողականության մասին:

«Հենց այդ ժխտողականության արդյունքում Թուրքիան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած ցեղասպանության քաղաքականությունը արդեն մեր օրերում գործադրում է քրդերի նկատմամբ»:

Հայտարարության մեջ դատապարտվում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, թուրքական իշխանություններին կոչ է արվում հրաժարվել ցեղասպանական քաղաքականությունից: Կոնգրեսը վշտակցություն է հայտնում հայ ժողովրդին ու որպեսզի այլևս երբեք չկրկնվեն նման ողբերգություններ, Քուրդիստանի և Թուրքիայի ժողովուրդներին համախմբության է կոչում:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ