24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Քարանձավները վարձակալությամբ տալու գործընթացը օգտակար է» (տեսանյութ)

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի խոսքով` տարիների, նույնիսկ դարերի ընթացքում հայ ժողովուրդը կերտել ու ձեռք է բերել բազմաթիվ կոթողներ, մշակութային արժեքներ, կոթողային շինություններ: Սակայն դրանց մեծ մասը ավերվել է Հայոց ցեղասպանության ժամանակ: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված հանդիպման ժամանակ:

Ըստ Արմեն Աբրոյանի` հիմնականում ուզեցել են վերացնել հայկկաան գրքերը, կրոնական շինությունները, շատ վնասվել են գերեզմանները, խաչքարերը:

Ապա խոսելով ներկայումս հուշարձանների տեղափոխման, «Հին Էրիվան» ծրագրի մասին` նա նկատեց. «Չեմ համարում, որ հուշարձաննեը տեղափոխեն,  հին Երևան ենք ստանալու, չեմ ընդունում, որ հուշարձանը, եթե կանգուն է, պետք է տեղափոխվի: Երբ պետությունը կասի չի կարելի, ներդրողն ավելի վստահ կլինի, որ այս պետության մեջ ներդրում կարելի է անել»,-կարծում է նա:

Ինչ վերաբերում է քարանձավների վարձակալությանն, ապա Արմեն Աբրոյանը շեշտեց. «Քարանձավները վարձակալությամբ տալու գործընթացը օգտակար է հուշարձանների համար, և օգտագործման, պահմանման խնդիրները լուծելու համար և շահույթ ստանալով պահպանությանն ուղղված խնդիրները կարող են լուծվել»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ