26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Միջազգային մամուլը ծաղրանկարներով անդրադարձել է Թուրքիայի հանրաքվեին

Միջազգային մամուլի մի շարք ներկայացուցիչներ ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի թեմայով ծաղրանկարներ են հրապարակել: Թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի` հաղորդմամբ բոլոր ծաղրանկարների գլխավոր «հերոսի» դերում պատկերվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Բրիտանական հայտնի «Independent» թերթի ծաղրանկարում Թուրքիայի դրոշի վրա կիսալուսնի տեսքով պատկերված է Էրդողանը, ով պատրաստվում է կուլ տալ քվեատուփը:  

 

«The Guardian»-ը Էրդողանին պատկերել է աշխարհում տիրող խառնաշփոթի ֆոնին:

Նկարի ձախ անկյունում գրված է «Ավերման կրկեսը պարգևատրում է ամենաուժեղ տղամարդուն»: Իսկ Էրդողանը պատկերված է ծանրորդի տեսքով և կանգնած է բանտարկված լրագրողների վրա: Թուրքիայի նախագահի մի ձեռքին պատկերվել է կախաղանի եղանակով մահապատժ իրականացնելու համար նախատեսված պարանը, մյուսին` ծանրաձող է, որի ծայրերին գրված է «այո»:

 

Բրիտանիայում, ԱՄՆ-ում ու Ավստրալիայում հրապարակվող «The Week»-ն էլ հանրաքվեն նմանեցրել է կատվի ու մկան խաղին, որտեղ կատուն Էրդողանն է, մկներն` ընտրողները: Ծաղրանկարի վրա գրված է. «Քո խնդիրն այն է, որ աշխարհը քեզ ատում է: Քեզ ուժեղ առաջնորդ է պետք»:

 

«The Times»-ն էլ Էրդողանին սուլթանի տեսքով է պատկերել` ծաղրանկարի վրա ավելացնելով հետևյալ գրությունը, «Թուրքիայի ժողովրդավարության համար նշանակալի օր է: Այդ պատճառով սրա հակառակն ասելը օրենքից դուրս եմ հայտարարում»: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ