01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ մարմնական վնասվածքներով. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 44-ամյա տղամարդու մահվան հանգամանքները։

Ապրիլի 15-ին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 49/6 շենքի հետնամասում գտնվող շինհրապարակում տղամարդու դի կա։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում ՝ շինհրապարակի փոսում` բետոնե պատի տակ, հայտնաբերվել է  տղամարդու դի` բազմաթիվ մարմնական վնասվածքներով: Պարզվել է տուժողի ինքնությունը, ով 44 տարեկան է՝ հաշվառված Գեղարքունիքի մարզում։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ տղամարդու մահվան պատճառը պարզելու համար, որի կատարման ընթացքում՝ դիահերձմամբ, մասնագետները հայտնաբերել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց թվում՝ կոտրվածքներ, սալջարդ վերքեր։

ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, մշակվել է քննչական պլան և իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ տղամարդու մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

 

ՀՀ քննչական կոմիտե

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ