14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սկանդալային բացահայտում. պաշտոնյաների ձերբակալություն. Ժողովուրդ

Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով որ մի խումբ անձինք, այդ թվում պաշտոնյաներ, միայն 2016թ. ընթացքում մոտ 200 ՀՀ քաղաքացիների համար կեղծ փաստաթղթերի օգնությամբ Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններից ձեռք են բերել մուտքի արտոնագրեր եւ 2.000-3.500 եվրո գումարի դիմաց կազմակերպել են նրանց ապօրինի միգրացիան։

Այն ժամանակ չհրապարակվեց այդ պաշտոնյաների անունները։ Օրաթերթին հաջողվեց պարզել, որ
անօրիական միգացիա կազմակերպելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի ՍՎԱՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետին, ինչպես նաեւ մի շարք տուրիստական ընկերությունների տնօիեններին՝ ընդհանուր 8 անձ, որոնցից 4-ը ազատ են արձակվել գրավի դիմաց, իսկ մյուս 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ