«Դա վանդալիզմ է»
«Դա վանդալիզմ է»-այս մասին այսօր Կարմիր բլուրում ծառատունկի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով անդրադառձել է օրեր առաջ Դավիթաշենում մի քանի տասնյակ բարդիներ հատելու դեպքին:
«Մենք հետեւողականորեն ենք լինելու, որ կատարողները օրենքի սահմաններում խիստ պատժվեն: Ընդհանրապես, անընդունելի է, երբ մենք բոլորս միասին ծառ ենք տնկում, երեւանցին խնամում է ծառերը, մեր խնդիրն է կանաչ տարածքների ավելացումը, բայց մենք ունենք քաղաքացիներ, որոնք փորձում են այդ ամենը շրջանցել եւ նման քայլեր ձեռնարկել: Դրա համար նախատեսված է օրենք, իրավապահ մարմինները զբաղվում են, մենք հետեւողական ենք լինելու, որ ամենախիստ պատիժը կրեն»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: