«Սպասում եմ՝ փող շատ ունենամ, որ այդ սրճարանները առնեմ, քանդեմ» /տեսանյութ/
Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը կարծում է՝ Երևանի գործող քաղաքապետը լավ է աշխատել և արժե, որ նա վերընտրվի:
«Նա վատ չի աշխատել այս վերջին տարիներին: Կառույցները գեղեցկացրել են, բայց պետք է ասել՝ դա պարֆյումերիա է. խորքայլինը լավ չէ: Օրինակ, շենքներ են կառուցում, որոնք պետք չէ տվյալ վայրում կառուցել: Կարծում եմ՝ քաղաքաշինությանը պետք է լուրջ մոտենանք ու պիտի լավ ավագանի ընտրվի: Ամեն դեպքում, մեր քաղաքում սարսափելի բաներ չկան», – նշեց Ֆերդինանտ Առաքելյանը:
Վերջինս շեշտեց՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում սրճարաններն այնքան շատ են, որ դա պարզապես տհաճ է:
«Սպասում եմ՝ փող շատ ունենամ, այդ սրճարանները առնեմ, քանդեմ: Այդպիսի բարբարոս բան, ինչպիսին տեսնում ենք Օպերայի բանում, ուրիշ տեղ չկա»: