«Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցությունը չկա ՀՀԿ-ի օրակարգում (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել ամփոփվել են ընտրությունների վերջնական արդյունքները, կուսակցականների աշխատանքը, անդրադարձ է կատարվել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության, կազմակերպչական խնդիրներին, քնարկվել է ծրագիրը, քարոզչության նյութերը: Նաև արտաքին և ներքաղաքական իրավիճակին է անդրադարձ եղել: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս հայտնեց նաև, որ ՀՀԿ-ը այս պահին քննարկումներ է իրականացնում ՀՅԴ-ի հետ ապագա համագործակցության վերաբերյալ: «Երբ ավարտվեն քննարկումները, մենք ձեզ կտեղեկացնենք՝ ինչով է ավարտվել, և ինչ արդյունքներ ունենք: Հաշվի առնելով, որ դրանք դեռ ընթացքի մեջ են՝ կոռեկտ չի լինի, որ մենք քննարկեինք ապագա կառավարության կազմը, վարչապետի մասին, դե խոսք չկա, պարզ է»,-նշեց նա:
Հարցին, թե «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության վերաբերյալ քննարկումներ կան, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Նման հարց մեր օրակարգում այս պահին չկա»: