Դղյակների փոխարեն (տեսանյութ)
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից Henaran.am-ը հետաքրքրվել է, թե ինչպիսի տեսակետ ունի հասարակությունը նորընտիր խորհրդարան վերաբերյալ: Ըստ սոցիոլոգի հասարակությունն էլ է արդեն գիտակցում, որ երկիրն անցել է խորհրդարանական համակարգի, այսինքն
` կարևորագույն որոշումները կայանալու են հենց այս մարմնում: «Նա արդեն ձևավորում է գործադիր իշխանություն, և նրա դերակատարությունը, պատասխանատվությունն ապագա կառավարության գործունեության մի մասում ինքն է կրելու: Եթե ամեն ինչ վատ գնա, ուրեմն դու վատ վարչապետ, վատ նախագահ ես նշանակել, ուրեմն մեղավորը դու ես:
Այս առումով խորհրդարանի նոր պատգամավորները պիտի ավելի պատասխանատվությամբ մոտենան իրենց առաքելությանը»,-կարծում է նա:
Վերջինս ընդգծեց, որ որոշումները պետք է լինեն հեռանկարային, քանի որ Հայաստանի ապագայի հիմքերն այսօր են դրվում: «Կարևորը` մենք պետք է այս փակուղուց դուրս գանք, մենք պետք է ստեղծենք ներդրումային այնպիսի միջավայր, որ կարողանան գալ, մեզ մոտ ներդրումներ անել, որ մենք էլ ներդրումներ կարողանանք անել, ոչ թե ինչ-որ տեղ դղյակներ առնել, այդ գումարներով կարելի էր Հայաստանում գործարաններ կառուցել, աշխատատեղեր բացել»:
Մանրամասները` տեսանյութում: