26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես Զարուհին է ասում ՝ ես այդքան բծախնդիր չեմ. Անահիտ Բախշյան (տեսանյութ)

«Թիմը երիտասարդ է, թիմը բանիմաց է, աշխատող է, հաճելի է նրանց հետ աշխատելը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելքի» ցուցակով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող անկուսակցական, «Բարև Երևան» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը: Նա նկատեց, որ թիմի երիտասարդները, միգուցե, տնտեսություն կառավարելու փորձ չունեն, բայց տեսականորեն տիրապետում են շատ-շատ խնդիրների: «Հուսամ՝ ընթացքում իրենց ձգտումը հմտություն կդառնա, հավատում եմ իրենց: 

4-5 օր է՝ իրենց հետ եմ, բոլորս ժրաջան աշխատում ենք, Նիկոլի տված «տնային աշխատանքները» պարտաճանաչ կերպով կատարում ենք»,-ասաց նա:

Անահիտ Բախշյանը, սակայն, նշեց, որ մարդկանց կողմից անտարբերություն կա ավագանու գործունեության նկատմամբ, օրինակ՝ երբ որևէ ծրագիրը դրվում է քննարկման, ցանկալի է, որ մարդիկ իրենց առաջարկները ներկայացնեն, սակայն զրո հետաքրքրություն է լինում, բայց շատ-շատ բողոքներ: «Ժողովուրդ մինչև չմասնակցեք, ընդամենը պիտի այդ բյուջեի մեջ սևեռուն, ձեզ վերաբերող խնդիրների վերաբերյալ տեսնեք՝ ինչ գումարներ են ծախսվել, արդյունավետ է եղել, կամ զագացման ծրագրում նախատեսվել է այս ինչ փողոցի, հրապարակի վերանորոգում, եղել է, թե ոչ, արձագանեք, սա անտարբերության նշան է: Շատ գրագետ մարդիկ կան Երևանում, բայց իրենք իրենց ջանքերը չեն դնում, որպեսզի քաղաքային իշխանությունն էլ հնարավորինս շտկվի»,-ընդգծեց նա, ապա հավելեց, որ ի դեմս «Ելքի»՝ նոր ավագանին արմատապես տարբերվելու է իր գործունեությամբ, որտեղ բնակչության կամքն ու ցանկությունը պիտի հաշվի առնվի:

Հարցին, թե ինչու «Ելքի» հետո որոշեց մասնակցել ընտրություններին, նա պատասխանեց. «Բա հո «Հանրապետական» չէի գնալու, այ քեզ բան»: Դիտարկմանը, թե Զարուհի Փոստանջյանի նախագահած «Երկիր ծիրանի» կուսակցությունն էլ է մասնակցում, Ա. Բախշյանն արձագանքեց. ««Երկիր ծիրանին» ահագին հետո գրանցվեց»: Երեկ ասուլիսի ժամանակ Զարուհի Փոստանջյանն ասել էր, թե Անահիտ Բախշյանն այդքան էլ բծախնդիր չէ՝ նկատի ունենալով, որ ընտրություններին «Ազատ դեմոկրատների» հետ էր մասնակցում, իսկ հիմա «Ելքի»:

Զարուհի Փոստանջյանի հետ չհամագործակցելու մասով Անահիտ Բախշյանը շեշտեց. «Որովհետև Զարոհու բոլոր քայլերին, որոնք տանում էին նոր կուսակցության ստեղծմանը, ես մասնակից չեմ եղել, անհաղորդ չեմ եղել, ինչպես Զարուհին է ասում ՝ ես այդքան բծախնդիր չեմ, ոչ բծախնդրությունը թույլ չտվեց գնամ այդ ուղղությամբ: Բացի այդ «Ելքից» առաջարկ կար նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այն ժամանակ այդպես որոշեցի, հիմա շտկում եմ, երիտասարդների հետ սիրում եմ աշխատել»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ