23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Real politik”-ով համատեղ շահ. Գերմանիան միանում է Թուրքիային ընդդեմ Սիրիայի

Գերմանիայի զինված ուժերը պատրաստվում են ՆԱՏՕ-ի կազմում մասնակցել ընդդեմ Սիրիայի օպերացիային՝ թուրք-սիրիական սահմանի վրա “Patriot” հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելով:

Բացի այդ Գերմանիայի դաշնային զինված ուժերը ներկայացված կլինեն 170 զինվորականով: Նման տեղեկատվություն են տարածել գերմանական լրատվամիջոցները, որոնց փոխանցմամբ այժմ գերմանական կառավարությունը պարզում է, թե արդյոք նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ է Բունդեսթագի համապատասխան մանդատ:

Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզերը հայտարարել է, որ եթե գերմանական կողմը մասնակցի ՆԱՏՕ-ի օպերացիային, ապա դա կնշանակի աջակցություն Թուրքիային, այլ ոչ թե  միջամտություն Սիրիայի քաղաքացիական պատերազմին:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատում է, որ սիրական հարցում ակնհայտ երեւում է թուրք-գերմանական համատեղ շահը:

“Եթե հայացք նետենք համաշխարհային պատմությանը, ապա կտեսնենք, որ դեռեւս 19-րդ դարի սկզբից Գերմանիան եւ Օսմանյան կայսրությունը՝ այն ժամանակվա Թուրքիան,  ունեն  “real politik”-ով համտեղելի  հստակ շահեր:

Երկուսն էլ պայքարում են չձեւավորված տարածքներում իշխանություն հաստատելու համար, թե՛ առաջին, եւ թե՛ երկրորդ աշխարհամարտի տարինենրին հայտնվում էին նույն ճամբարում՝ պայքարելով, ինչպես գերմանացիներն են ասում, արեւի տակ իր տեղն ունենալու համար“,- նշում է թուրքագետը:

Ըստ Շաքարյանի՝ այսօր Գերմանիան իր տնտեսությամբ առաջատարն է Եվրոպայում, իսկ Թուրքիան գնալով զարգացնում է իր տնտեսությունը: Այս երկու երկրները փորձում են իրենց տնտեսական գերիշխանությունը դարձնել քաղաքական:

Նշենք, որ ՆԱՏՕ-ում միայն երեք երկիր կա, որոնք ունեն ժամանակակից PAC-3 տիպի “Patriot” հրթիռները. Միացյալ Նահանգները, Նիդեռլանդները եւ Գերմանիան: Այս կարգի հռիթռները կարող են հարված հասցնել ինչպես ինքնաթիռներին, այնպես էլ թռչող այլ հռթիռներին:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ