01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Աշխատանքից դուրս իմ շրջապատի համար հասարակ ընկերուհի եմ.փոխգնդապետ

«Մեկնել էի Արցախ, Արցախի փաստաբանների կոլեգիայի անդամ էի։  Ընտանեկան փոփոխությունների հետ կապված վերադարձա Երևան և տեղեկացա, որ ՊՆ-ում ձևավորվել է իրավաբանական վարչությունը: 16 տարի է՝ իրավաբանական վարչությունում եմ: Ծայրաստիճան բարդ փուլեր չեմ ունեցել իմ աշխատանքում: Կարևորը սկզբունքային լինելն ու աշխատանքը սիրել է»,- այսօր՝ ապրիլի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Նարինե Կարապետյանը:

Նարինե Կարապետյանը նկատեց, որ աշխատանքի ընդունվելիս միակ կին իրավաբան է եղել, իսկ հիմա իրենց վարչությունում կադրերի կեսը կանայք են։

«Պետք է շատ ինքնակազմակերպված լինել զինվորական ծառայությունը ընտանիքի հետ համադրելու համար: Աշխատանքից դուրս իմ շրջապատի համար հասարակ ընկերուհի եմ, ընտանիքում՝ շատ սիրող կին»,- անկեղծացավ փոխգնդապետը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ