06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ կառավարությունը երկարացրեց հանգստյան օրերը Զատկի կապակցությամբ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստին որոշեց երկարացնել հանգստյան օրերը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ։

Ինչպես նիստի ժամանակ նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Սուրբ Հարությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է (այս տարի այն նշվում է ապրիլի 16-ին, խմբ.):

«Հաշվի առնելով մեր ավանդույթները` եկեղեցական տաղավար տոների հաջորդ օրը ննջեցյալների գերեզմանները այցելելը, կառավարությունը տեղափոխում է Սբ. Հարության տոնին հաջորդող երկուշաբթին` ապրիլի 17-ը շաբաթ` մայիսի 6-ին», – ասաց  Դավիթ Հարությունյանը:

Որոշումը հիմնավորվում է նրանով, որ այդպիսով կառավարությունը հնարավորություն կտա քաղաքցիներին հաջորդ օրը այցելել ննջեցյալների շիրիմներին։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ