Հայաստանի հավաքականը մեծ առաջընթաց է գրանցել
Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է 18 աստիճան եւ զբաղեցնում է 67-րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմն անցկացրել է մեկ խաղ՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում հաղթելով Ղազախստանի հավաքականին (2:0):
ՖԻՖԱ դասակարգման առաջատար է դարձել Բրազիլիայի հավաքականը, որը դարձել է ԱԱ-2018-ի ուղեգիր ապահոված առաջին թիմը: Արգենտինայի հավաքականը նահանջել է երկրորդ տեղ, իսկ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը: Լավագույն տասնյակում են նաեւ Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան, Բելգիան, Պորտուգալիան, Շվեյցարիան ու Իսպանիան:
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը 11-րդն է, Ռումինիան՝ 47-ը, Դանիան՝ 51-ը, Չեռնոգորիան՝ 62-ը, իսկ Ղազախստանը՝ 105-րդը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի կանցկացնի հունիսի 10-ին՝ հյուրընկալվելով Չեռնոգորիայի թիմին: