21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Զինվորական ծառայողներին խմբերով տարել են ընտրատեղամաս

«Անկախ դիտորդի» ներկայացուցիչը Գեղարքունիքի  մարզի Սևան քաղաքի թիվ 20/53 տեղամասում արձանագրել է, որ անհայտ անձը մի խումբ զինվորական ծառայողների ուղեկցել է քվեարկության սենյակ, ապա ողջ ընթացքում գտնվել տեղամասում և տեղամասի շրջակայքում:

Դիտորդը պահանջել է տեղամասային հանձնաժողովի նախագահից վերոնշյալի մասին արձանագրել տեղամասի գրանցամատյանում։ Այնուհետև ոստիկանների միջոցով երեք անգամ դուրս է հրավիրել վերոնշյալ անձին տեղամասից։

ԶԻՆՎ_1

Դիտորդը նկատել է, որ ինչպես վերը նշված անձը, այնպես էլ նրանից հետո տեղամաս եկած մեկ այլ անձ գրառումներ են կատարել և բարձաձայն անվանակոչել զինվորականներին:

Միջադեպի վերաբերյալ դիմում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ