10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պարզաբանում Լևոն Բարսեղյանի հայտարարության վերաբերյալ

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Ֆեյսբուքի իր էջում պարզաբանում է տվել՝ Լեւոն Բարսեղյանի հայտարարության վերաբերյալ․

«Լևոն Բարսեղյանը տարածել է հայտարարություն, շտապելով աչքալուսանք տալ և շնորհակալություն հայտնել գոնե իրեն ցուցակում թողնելու համար՝ միաժամանակ տեղեկացնելով, որ իր հասցեում այլ անձինք կան:

Շտապողականություն դրսևորելու փոխարեն Լևոն Բարսեղյանին խորհուրդ եմ տալիս աչալրջություն ցուցաբերել և իմանալ իր ճիշտ հասցեն: Պատահական չէ, որ հրապարակված լուսանկարում նա ցուցաբերել է աճպարարություն, հրապարակելով միայն Գյումրի քաղաքի Ղանդիլյան փ., 27 Ա շենքի 16 բնակարանի բնակիչների տվյալները՝ առանց իր տվյալների:
Պարոն Բարսեղյան, եթե չգիտեք Ձեր իրական հասցեն, չեմ զլանա կտեղեկացնեմ, որ այն նույն փողոցի ոչ թե 27 Ա շենքն է, այլ 27 Բ»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ