26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարտադիր զինծառայությունից խուսափածների համար որոշում կա

ՀՀ կառավարությունը մարտի 30-ի նիստում չի առարկել, որ պարտադիր զինծառայությունից խուսափած 27 տարին լրացած երիտասարդները տույժի դիմաց ազատվեն քրեական հետապնդումից: Այսպիսով, ոլորտը կարգավորող օրենքի գործողության ժամկետը կարող է երկարացվել մինչև 2015 թվականի մայիսի 1-ը:

Օրենքի ընդունման դեպքում նախատեսում է հնարավորություն տալ 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ և ազատվել քրեական հետապնդումից, հայտնում է «Արմենպրես» գործակալությունը:

ՀՀ կառավարությանը ներկայացված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն առաջարկում էր ժամկետն երկարաձգել մինչև 2017 թվականի մայիսի 1-ը:

Կառավարությունը նշում է, որ օրեն­քի նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի: Սակայն հայտնում է, որ 2017 թվականի մայիսի 1-ի փոխարեն այն անհրաժեշտ է երկարաձգել մինչև 2015 թվականի մայիսի 1-ը:

Նշենք, որ օրենքի 5-րդ հոդվածով վճարները օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով: Նախկին փոփոխությամբ օրենքի գործողության ժամկետը երկարացվել էր մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նոր փոփոխության՝ ուժի մեջ մտնելու համար այն պետք է ընդունվի Հայաստանի Ազգային ժողովում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ