01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Եւս երկո՞ւսը. Հայկական Ժամանակ

Իրավապահ մարմինները քննարկում են Սամվել Բաբայանի հետ միասին «Իգլա» տեսակի զենիթահրթիռային զինատեսակի ապօրինի ներկրման առիթով հարուցված քրեական գործում ներգրավել ՕՐՕ դաշինքի այլ գործիչների եւս: Խոսքը «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, Ապարան ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի եւ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի մասին է, երկուսն էլ դաշինքի անդամ են, Պետրոսյանը նաեւ ընդգրկված է դաշինքի նախընտրական ցուցակում:

Փորձեցինք նրանցից մեկնաբանություն ստանալ արդյո՞ք իրավապահներն իրենց այդ մասին ակնարկ արել են կամ ունեն նրանք նման մտավախություն: Ռազմիկ Պետրոսյանը նախ ասաց, որ Ս. Բաբայանին վերաբերող գործը շինծու է, իսկ իրեն որեւէ մեկը որեւէ բան չի ասել: 

Շրջանառվող տեղեկությունների համաձայն, ՕՐՕ-ում շատերը մտավախություն ունեն, որ կարող է իրենց էլ ինչ-որ կերպ ներգրավեն այդ գործում: Իսկ հիմա դա չեն անում, քանի որ պատգամավորի թեկնածուները որոշակի անձեռնմխելիություն ունեն: 

Օրվա մյուս հրապարալկումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ