25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հարուցվել է քրեական գործ՝ ԻԻՀ քաղաքացու մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԻԻՀ քաղաքացու մահվան դեպքի առթիվ:

2017թ. մարտի 29-ին՝ ժամը 14:55-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Երևանի Այգեձոր փողոցի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կախված վիճակում։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը նշված տանը բնակվել է վարձակալական հիմունքներով և հանդիսանում է ԻԻՀ քաղաքացի։  Նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել 2017թ. մարտի 29-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում՝  վարձակալած բնակարանի  հյուրասենյակի դռան աջ հատվածում առկա փայտյա ճաղավանդակի վերևի տախտակից պարանով կախվելու միջոցով:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ԻԻՀ քաղաքացու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ