Դոլարն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է 483.82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.09 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 522.04 դրամ (նվազել է 3.39 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 601.53 դրամ (նվազել է 6.41 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.49 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 279.06 դրամ, ոսկի՝ 19,556.74 դրամ, պլատին՝ 14,995.19 դրամ։
Մարտի 29-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում դոլարի առք ու վաճառք չի կայացել: