ԵԱՏՄ-ն բավականին առավելություն է տվել Հայաստանին իր արտահանման աճի մեջ․ տնտեսագետ
Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ն բավականին առավելություն է տվել Հայաստանին իր արտահանման աճի մեջ: Այս մասին այսօր հայտարարել է փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Աղասի Թավադյանը՝ Երևանում կայացած “Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական ծրագրերը. Պոպուլիզմ կամ իրականություն” խորագրով կլոր սեղանի ժամանակ:
Թավադյանը ընդգծեց, որ տնտեսական զարգացման համար ՀՆԱ-արտահանում հարաբերությունը պետք է լինի 30%: Այժմ այն կազմում է 17%:
“2016 թվականին այդ ցուցանիշը աճ է գրանցել, որը ողջունելի է: 2016 թվականին ընդհանուր արտահանումը աճել է 19,7%: Այդ նույն ժամանակահատվածում Հայաստան-ԵԱՏՄ արտահանումը մեծացել է 50,4%-ով, իսկ դեպի Ռւսաստան 64,2%-ի չափով,” – նշում է տնտեսագետը:
Ըստ Թավադյանի, այդ աճը բավականին ողջունելի է, և նրա հիմնական պատճառներն են ԵԱՏՄ տարածքում մակրոտնտեսական որոշակի կայունությունը, մասնավորապես, ռուբլու դրամի հանդեպ արժեքազրկումը և 2016 թվականի ընթացքում գազի գնի 6% նվազումը:
Հիշեցնենք, որ կլոր սեղանը կազմակերպել էր Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպությունը: Միջոցառմանը մասնակցեցին առաջատար փորձագետներ՝ քաղաքագտներ, կուսակցությունների երիտթևերի ներկայացուցիչներ, ՀԿ ներկայացուցիչներ, բուհերի մագիստրանտներ և ասպիրանտներ: