25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եվրոպական դատարանը մերժել է Վահան Շիրխանյանին

Եվրոպական դատարանը որոշել է մերժել դիմումատու, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ կալանավորված անձ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած դիմումը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Վերջինի շրջանակում Վ. Շիրխանյանը խնդրել էր որոշում կայացնել իր նկատմամբ Դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:

Այդ մասին Եվրոպական դատարանը 2017 թվականի փետրվարի 9-ին ծանուցել էր ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել Վահան Շիրխանյանին տրամադրված բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող փաստաթղթերի պատճենները, ինչը սահմանված կարգով ուղարկվել էր Եվրոպական դատարան:

Արդյունքում, 2017 թվականի մարտի 24-ին Եվրոպական դատարանը, ուսումնասիրելով դիմումատու Շիրխանյանի և ՀՀ կառավարության կողմից ներկայացված նյութերը, որոշել է մերժել դիմումատուի խնդրանքը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ