«Դատական իշխանությանը պիտի ունենա ներքին անկախություն»
«Մարդիկ չեն կարողանում իրացնել իրենց ինքնադրսևորվելու իրավունքը: Որևէ քաղաքական թիմ չի կարող միանձնյա ղեկավարել: Մենք պիտի այնպիսի մթնոլորտ ստեղծենք, որ հասարակությունն ունենա ինքնարտահայտվելու ու ինքնադրսևորվելու իրավունք », – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը:
Բանախոսը շեշտեց՝ մեր հասարակության մեջ կան հնարամիտ ու ստեղծագործ մարդիկ, ովքեր կկարողանան մեր հանրությանը առաջ տանել, պարզապես հարկավոր է նրանց ինքնարտահայտվելու հնարավորություն տալ:
«Ժողովրդավարական հասարակարգում, որը կառավարման ամենաօգտակար ձևն է, մարդը պիտի կարողանա առաջարկել գաղափարներ՝ անկախ նրանից՝ նա իշխող թևի ներկայացուցիչ է, թե ոչ, մեծամասնություն է, թե ոչ»:
Բանախոսը շեշտեց՝ մեր երկրում արդարադատության ոլորտում մեծ բարեփոխումներ անելու անհրաժեշտություն կա:
«Դատական մարմինը պիտի անկախանա, որի համար առաջարկում ենք սահմանադրական փոփոխություններ: Այն պիտի անկախ լինի գործադիր ու օրենսդիր մարմիններից: Դատական իշխանությանը պիտի ունենա ներքին անկախություն», – շեշտեց Արտակ Զեյնալյանը: