07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ինչ կապ ունի Քոչարյանը

«Դրանք անիմաստ լուրեր են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն` անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կանգնած այս դաշինքի գործունեության հետևում: Նշենք, որ այս լուրերը հատկապես ակտիվացան դաշինքի աջակից, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո:

Վարդան Օսկանյանը միանշանակ հերքեց, որ երկրորդ նախագահն ընդհանրապես կապ ունի դաշինքի հետ: Ավելին նրա խոսքով` Ռ. Քոչարյանի հետ այս մասին զրույց անգամ չի եղել: «Ես ձեզ հավաստիացնում եմ` Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես կապ չունի այս դաշինքի հետ»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք,  դաշինքում ընդգրկված են «Համախմբում», «Ժառանգություն» կուսակցությունները, իսկ ընտրացուցակը գլխավորում է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ