«Ելք»-ը ՀՀԿ-ին շարքից հանելու դիմում է ներկայացնում
«Ելք» դաշինքի ներկայացուցիչներ, պատգամավորության թեկնածուներ Արտակ Զեյնալյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացնում Հայաստանի հանրապետական կուսակցության գրանցումը չեղյալ համարելու պահանջով դիմումը։
Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց Ա. Զեյնալյանը:
Նկատենք, որ որպես հիմք նրանք ներկայացնում են այն ձայնագրությունները, որտեղ մի շարք դպրոցների ու մանկապարտեզների ՀՀԿ-ական տնօրեններ ցուցակագրումներ են անում ՀՀԿ-ի համար: