Փաշինյանը ներողություն կխնդրի՞
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց՝ նախընտրական քարոզարշավը դրական է գնահատում:
Աշոտյանը կոչ արեց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց Փաշինյանը երեկ «պոռնիկ» է անվանել:
«Կարծում եմ՝ Նիկոլն ունի այն խիզախությունը, որ ներողություն խնդրի երեկվա իր պիտակավորման համար, այդ կանայք իր մոր կամ կնոջ տարիքին են: Եթե նա էլ չանի, կհորդորեմ «Ելքի» մյուս անդամներին՝ դա անել իր փոխարեն», – շեշտեց Աշոտյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն Արարատում իր ելույթում անդրադարձել է դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների կողմից ցուցակների հավաքագրման աղմկահարույց պատմությանը նշելով.
«Մենք ասում ենք՝ հայոց դպրոցը պետք է արմատախիլ անենք քաղաքական պոռնիկներից»: