25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սամվել Բաբայանի մարտական ընկերը կալանավորված է. նոր մանրամասներ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով մեղադրվում է «Իգլ»-ի արձակման խողովակ և «939» տեսակի հրթիռի ապօրինի շրջանառության գործի շրջանակներում, ԱԱԾ-ում նախ հարցաքննվել է որպես կասկածյալ, իսկ մարտի 24-ին նրան  առաջադրվել է մեղադրանք, որից հետո էլ, նույն օրը միջնորդություն է ներկայացվել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը   բավարարվել է միջնորդությունը, և  ՊԲ  նախկին հրամանատարը կալանավորվել է երկու ամսով:

Փաստաբան  Ավետիս Քալաշյանը հայտնում է, որ ճանաչում է կալանավորվածներին, որոնցից  մեկը Սամվել Բաբայանի մարտական ընկերն է:

«Այս պահին զերծ կմնամ ավելորդ մեկնաբանություններ անելուց: Կասեմ միայն, որ վաղ թե ուշ հանրությունը կտեղեկանա, որ Բաբայանը կապ չունի մեղսագրվող արարքի հետ: Միանշանակ ասել, որ մեղադրանքում տեղ գտած այն ձեւակերպումները, որ Սամվել Բաբայանը պատվիրել է այդ զենքը բերել, պարտավորվել է դրա գումարը վճարել, հանձնարարել է ինչ-որ գործողություններ կատարել եւ այլ,այդ բոլորի հետ Սամվել Բաբայանը որեւէ կապ չունի»,-ասել է Քալաշյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ