25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աշխատանքային թրաֆիքինգի «Հերոս»ը ուզում է դառնալ Ժողովրդի ծառա.նամակ Ծառուկյանին

Հետևելով նախընտրական քարոզարշավին` տեսնում եմ, թե «Ծառուկյան դաշինք»ն ինչ ծրագրեր է ներկայացնում ժողովրդին` գլխավոր շեշտը դնելով ՀՀ-ում բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծմանը. Սակայն լավ կլիներ մինչ նմանատիպ հայտարարություններ անելը` հարգարժան պրն. Ծառուկյանը հասկանար, թե կոնկրետ ու՞մ է ձայն տալիս ժողովրդի առաջ.

Հարգարժան պրն. Ծառուկյան, թույլ տվեք Ձեզ տեղեկացնել, որ «Պրոֆեսիոնալ ԱրմՖայթինգ Ֆեդերացիայի» նախագահ Հայկ Ղուկասյանը, ով այսօր Ձեր կողիքն է և  «Ծառուկյան դաշինք»ով էլ առաջադրել է իր թեկնածությունը` խաբեությամբ և խարդախությամբ չի վճարել իմ տարիների աշխատավարձը, ինչի պատճառով ես այսօր դիմել եմ դատարան.

Նա հայտարարում է, թե «Ծառայում եմ ու կծառայեմ իմ երկրին, կամ` Մենք ենք տերը մեր երկրի» և այլն.

Խոսում է իշանությունների հինգը տարին մեկ ժողովրդի «Աչքերին թոզ փչել»ու մասին, մոռանալով, որ այդ նույն ԹՈԶ ՓՉԵԼը կոնկրետ նրա մասնագիտությունն է, որը նա շատ վարպետորեն օգտագործում է` ապակողմնորոշման մեջ գցելով նախ տավուշցիներին, հետո` ժողովրդին.

Պրն. Ծառուկյան, եթե Հայկ Ղուկասյանի  նման անձը պետք է լինի երկրի տերը` ուրեմն Ձեզ վստահեցնում եմ, որ ՀՀ-ում արտագաղթն էլ ավելի մեծ թափ է առնելու, քանի – որ նրա  գործելաոճն արդեն իսկ խոսում է այդ մասին. Ինքս լինելով ժողովրդի մեկ մասնիկ` դարձել եմ  Հայկ Ղուկասյան անձի անօրեն գործողությունների` խաբեության ու խարդախության «Զոհ»ը` և ո՛չ միայն ես. Լոզունքներով ժողովրդի «Աչքերին թոզ փչող» Հայկ Ղուկասյանն այդպես էլ չհասկացավ, որ նրա  խոսքերը հակասել ու հակասում են սեփական գործողություններին, այսինքն`  ԽՈՍՔով ԱՄԵՆ ԻՆՉ, իսկ ԳՈՐԾով` ՈՉԻ՛ՆՉ.

Ավելի մանրամասն` ստորև.

Հարգարժան պրն. Ծառուկյան,  2011 – 2015 թթ. հանդիսանալով ԲՀԿ անդամ`

2011 – 2015 թթ   – ԲՀԿ  անդամ

2011 – 2012 թթ.  – ԲՀԿ Կանանց խորհրդի անդամ

2011 – 2013 թթ.  –  ԲՀԿ Կրթական – Քաղաքական Ծրագրերի  (ԲՀԿ ԿՔԾ)  կենտրոնի անդամ

2012  – 2013 թթ.  –  ԲՀԿ Կրթական – Քաղաքական Ծրագրերի (ԲՀԿ ԿՔԾ)  կենտրոնի PR մենեջեր

2012 – 2013 թթ.  –  ԲՀԿ Կրթական – Քաղաքական Ծրագրերի (ԲՀԿ ԿՔԾ) կենտրոնի  ղեկավարի` Գևորգ Մանուկյանի խորհրդական, ինքս մեծ հավատով ու վստահությամբ էի լցված Ձեր կուսակցության հանդեպ.

Լինելով պատգամավոր Վահե Էնֆիաջյանի թիմակից` հավատարմորեն կանգնել եմ կուսակցության կողքին և սեփական գաղափարներովս  ու լրագրողական գրչովս բազմիցս նպաստել եմ կուսակցության և հատկապես Վ. Էնֆիաջյանի կուսակցական – քաղաքական առաջընթացին,  գործնեությանը.

Սակայն եկավ այն պահը, երբ իմ հավատն ու վստահությունը Ձեր կուսակցության, ինչպես նաև թիմակիցների հանդեպ` վերածվեց հիասթափության ու անվստահության, իսկ գլխավոր պատճառն այն էր, որ  Ձեր կուսակցությունում կային ու այսօր էլ կան մարդիկ, ովքեր բացահայտորեն զբաղված են աշխատաող մարդուն թալանելով` այսինքն, բառացիորեն խաբեությամբ աշխատողին աշխատավարձից զրկելով, իսկ դա նշանակում է, որ Ձեր կողքին այսօր կանգնած շատերը ոչ միայն խաղում են Ձեր բարի ու մարդկային համբավի հետ, այլև օգտագործելով Ձեր ուժն ու անունը հանդեպ հասարակ աշխատողի` վախի մթնոլորտ ստեղծելով, զրկում են ո՛չ միայն սեփական քրտինքը վաստակելու և պահանջելու իրավունքից, այլև մեկ այլ աշխատանք ունենալու իրավունքից` փակելով այլ աշխատանքի անցնելու բոլոր հնարավորին ճանապարհները,  այդկերպ ոտնահարելով դիմացինի իրավունքները. Իսկ նման վարքագիծ կոնկրետ իմ անձի հանդեպ ցուցաբերել է այսօր՝ Ձեր կողքին կանգնած, «Պրոֆեսիոնալ ԱրմՖայթինգ Ֆեդերացիա»յի նախագահ Հայկ Ղուկասյանը, ով առանց հաշիվ տալու իր արած քայլերին` օգտվելով Ձեր կողքին կանգնելու և հզոր երևալու առիթից, անամոթաբար  Ձեզ հետ միասին  քարոզում է արդարություն, ազնվություն, մաքրություն, որոնք խորթ են տվյալ անձի համար, իսկ իմ անձի հանդեպ թույլ տրված անարդար արարքը, քայլը Ձեզանից թաքցնողներ` պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ-ականներ` Դավիթ Որսկանյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Հրաչյա Բասմաջյանը, Հովսեփ Մակարյանը և այլոք, գիտակցաբար խելացի, գրագետ ու կիրթ մարդուն ո՛չ միայն զրկում են սեփական երկրի ներսում ստեղծելու, աշխատելու, ապրելու իրավունքից` գերադասելով սեփական շահն ու խարդախությամբ ու շողոքորթությամբ ձեռք բերված դիրքը, այլ նաև սեփական երկրի ներսում  Ձեր իսկ անունն ու համբավը որպես ԱԶԴԵՑԻԿ ԳՈՐԾԻՔ օգտագործելով`  զարգացացնում են  աշխատանքային թրաֆիքինգը, ինչն էլ  այսօր հիմքն է հանդիսանում  արտագաղթի,  իսկ  նման մարդկանց՝  գուցե և ո՛չ գիտակցաբար, սակայն այսօր Դուք թու՛յլ եք տալիս լինել Ձեր կողքին և պայքարել անարդարության դեմ, սակայն այն արդարության համար, որը նրանք բացահայտորեն ոտնահարում ու տրորում են` հերթական անգամ օգտագործելով Ձեր ուժը, անունն ու համբավը.

Հարգարժան պրն. Ծառուկյան`

Դուք որպես արդարության ու ազնվության ջատագով` թույլ տվեք Ձեզ տեղեկացնել այն մասին, որ  «Պրոֆեսիոնալ ԱրմՖայթինգ Ֆեդերացիա»յի  նախագահ Հայկ Ղուկասյանի խնդրանքով  2013 թ – ից ֆեդերացիայում անցել եմ աշխատանքի և իմ աշխատանքային ու մասնագիտական պարտականությունները կատարել եմ գերազանց.

2013  – 2016 թթ.  –   «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիա» – յին պատկանող պաշտոնական  www.armfc.com  կայք`  մարզական լրագրող – խմբագիր  (MMA Journalist), կայքի ադմինիստրատոր,  սոցցանցերում գործող` «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» Ֆեդերացիա»յին պատկանող պաշտոնական էջերի PR մենեջեր, ադմինիստրատոր, «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» Ֆեդերացիայի»  PR մենեջեր, պրոմոուտոր

2014 թ. – 2016 թ.  –  «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» Ֆեդերացիայի»  նախագահի մամլո խոսնակ, պրոմոուտոր …

ինչի  մասին տեղյակ էին ու այսօր էլ կարող են փաստել  ո՛չ միայն պատգամավոր Վահե Էնֆիաջյանը և նրա թիմակից  ԲՀԿ – ականներ Ջանիբեկ Հայրապետյանը, Դավիթ Որսկանյանը, Հրաչյա Բասմաջյանը, Հովսեփ Մակարյանը և այլոք, այլ նաև Երևանի Հրաձգության Մանկապատանեկան Մարզադպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն` Ռոբերտ Հովսեփյանն ու  2014 – 2016 թթ. Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարար, իսկ  ներկայիս Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանն իր խորհրդականներով հանդերձ.

Թույլ տվեք նշել, որ աշխատել եմ գերծանրաբեռնված` առանց հանգստյան օր ունենալու, սակայն որպես պատասխան`  Հայկ Ղուկասյանը փաստացիորեն զրկել է ինձ ո՛չ միայն սեփական աշխատավարձից, այլ նաև աշխատանքային ստաժ ունենալու իրավունքից, իսկ իմ կողմից պահանջ ներկայացվելու դեպքում էլ ստանում էի մերժողական հետևյալ պատասխանը, թե չի՛ ուզում հարկային դաշտում խնդիրներ ունենալ և,  որ ինձ գրանցելու փաստն աշխատելու էր  ի վնաս ֆեդերացիայի (սակայն իր կնոջը, ով չգիտեր անգամ ֆեդերացիայի տեղը, որպես աշխատող գրանցելու դեպքում  չգիտես ինչու Հայկ Ղուկասյանը չէր մտածում հարկային դաշտի հետ խնդիրներ ունենալ – չունենալու մասին ), ուստի զրույցը նրա կողմից փակվում  էր բանավոր խոստումներով, իսկ ընթացքում  էլ անդադար խանգարելով  խոչընդոտում էր` զրկելով  ինձ մեկ ուրիշ աշխատանք ունենալու հնարավորություններից ու իրավունքից, օգտագործելով իշխանական ծանոթություններն ու լծակները.

Հարգարժան պրն. Ծառուկյան`

Համբերատարորեն սպասել ու սպասում էի, որ վերջապես Հայկ Ղուկասյանը` ով այսօր Ձեր կողիքն է և  «Ծառուկյան դաշինք»ով էլ առաջադրել է իր թեկնածությունը, մինչ խորհրդարանական ընտրություններ կկատարի իր խոստումը և կվերադարձնի ինձ իմ այդ տարիների այն աշխատավարձն ամբողջությամբ, որն ըստ ամիսների հաշվարկի`  կազմում է 6.150.000, սակայն կրկին ու կրկին իմ սպասումները չարդարացվեցին.

Ուստի,  ելնելով վերոնշյալից, ինչպես նաև առաջ քաշված փաստերից` 25. 02. 2017 թ. ներկայացրել եմ դատական հայց  ընդդեմ «Պրոֆեսիոնալ ԱրմՖայթինգ Ֆեդերացիայի» նախագահ Հայկ Ղուկասյանի` չվճարված աշխատավարձի գումարը բռնագանձելու և փաստացի աշխատանքային հարաբերությունների գոյություն ունենալու փաստը հաստատելու  պահանջի մասով` (կից Ձեզ եմ ներկայացնում դատական հայցս) վստահ լինելով, որ գոնե, եթե ո՛չ մարդկայինի, ապա օրենքի  տեսանկյունից վերջապես կհաստատվի  ու կվերականգնվի այն ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆը, որի համար անկախ ամեն ինչից պայքարել ու պայքարում եմ մինչ օրս.

Հետևաբար, կո՛չ եմ անում բոլոր նրանց, ովքեր տուժվել են «Պրոֆեսիոնալ ԱրմՖայթինգ Ֆեդերացիայի» նախագահ Հայկ Ղուկասյանի կողմից ծավալված անօրեն գործունեությունից` միանալ այսօրվա իմ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋ – ին և պայքարել սեփական իրավունքների համար, նշված անձին թույլ չտալով շարունակել գործել ու հարստանալ հասարակ աշխատող մարդու քրտինքի հաշվին` բացահայտորեն խախտելով իրավունք ու օրենք.

Հարգարժան պրն. Ծառուկյան, ելնելով  վերը նշվածից ու հատկապես երկրի այսօրվա  սոցիալ – տնտեսական ծանր այն վիճակից, որում հայտնվել է հասարակ աշխատող մարդը` թույլ տվեք հայտնել մի նկատառում, որ  եթե «Ծառուկյան դաշինք»ը կո՛չ է անում ու հորդորում է, որ պետք է լինե՛լ ժողովրդի կողքին ու դե՛մ գնալ երկրում տիրող անարդարությանը, ուստի` ես իմ խորհին համոզմամբ կարող եմ ասել, որ Դուք լինելով ազնիվ բարերար, իմ այս խնդրանք – պահանջին կտաք արդարացի ու մարդկային մոտեցում` դե՛մ գնալով անարդարությանը Ձեր իսկ կուսակցության տիրույթում.

Պարզաբանում`

Իսկ  ԲՀԿ – ն լքելու հիմնական ու միակ պատճառն եղել է Հայկ Ղուկասյան անձը, այլ ո՛չ թե կուսակցական դրույթները, կամ նպատակները. Իսկ եթե հարցեր էլ ծագեն, թե ինչու՞  Ձեզ ավելի շուտ չե՛մ տեղեկացրել այս ամենի մասին, թույլ տվեք փաստել հետևյալը, որ, այն բոլոր քայլերը, որոնք ես ձեռնարկում էի անձամբ Ձեզ տեղեկացնելու, կամ պատկան մարմինների միջոցով հարցին լուծում տալու ուղղությամբ`  Հայկ Ղուկասյանն օգտագործում էր  իր բոլոր հնարավորությունները, որպեսզի իմ արդար պահանջը չհասնի կոնկրետ հասցեատիրոջը` այս դեպքում Ձեզ  ինչպես ԲՀԿ կուսակցության ղեկավարի, այնպես էլ ՀՀ – ում սպորտի բնագավառի պատասխանատուի.

Հարգանքով` Ազատ Լրագրող, ԳԱԱ – ի   (քաղաքագիտություն 1 – ին կուրս)  մագիստրոս` Արուսյակ Մանուկյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ